Logo

Diario Sport. Լևանդովսկին լրջորեն մտածում է կարիերան ավարտելու մասին

00:59 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լրջորեն մտածում է ամռանը կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Diario Sport-ը:

Եթե Իսպանիայի չեմպիոնը նոր պայմանագիր չառաջարկի, Լեհաստանի ազգային հավաքականի 37-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտ կտա ֆուտբոլիստի կարիերային:

Լևանդովսկին իրեն չի պատկերացնում այլ ակումբում: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ֆուտբոլիստն ու իր ընտանիքը շատ լավ են զգում Բարսելոնայում:

Լեհ գոլահարը, հանուն կատալոնական ակումբում մնալուն, պատրաստ է քիչ խաղաժամանակ ունենալուն, երկրորդական ֆուտբոլիստ դառնալուն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի Լևանդովսկիին:

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 7 գոլ:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ