Logo

Diario Sport. Կանսելուն սպասում է «Բարսելոնայի» առաջարկին

17:55 / 03.01.2026Ֆուտբոլ
null

Սաուդյան «Ալ Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուն ուզում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի առաջարկին։

«Բլաուգրանան» դիտարկել է 31-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, բայց ակումբում նման տրանսֆերը քիչ հավանական են համարում։ Խնդիրն ինչպես ֆինանսական է, այնպես էլ մարզական։

Կանսելուի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն հավակնում է նաև «Ինտերը», որն այդ հարցում ֆավորիտ է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանսելուն հունվարին կհեռանա «Ալ Հիլալից»։

Ժոաու Կանսելուն «Բարսելոնայում» հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում, 42 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ