«Գվադալախարայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2-0) «Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դաշտ դուրս գալու հնարավորություն է ստացել ակումբի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի խնդրանքով, գրում է Diario Sport-ը։
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մտադիր էր դաշտ դուրս բերել Շչեսնիին, բայց հանդիպումից առաջ գերմանացի մասնագետը փոխել է որոշումը երկու դարպասապահների հետ զրույցից հետո։
Լեհ դարպասապահը Ֆլիկին բացատրել է, որ Տեր Շտեգենը` որպես թիմի ավագ, արժանի է խաղաժամանակ ստանալուն։
60-ամյա մարզիչը գնահատել է Շչեսնիի քայլը` որոշելով Տեր Շտեգենին դաշտ դուրս բերել մեկնարկից։ Կատալոնական ակումբի ղեկավարները նույնպես գովեստի խոսքեր են հնչեցրել Շչեսնիի հասցեին։
33-ամյա Տեր Շտեգենն ապաքինվել է մեջքի ծանր վնասվածքից, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է առաջին հանդիպմանը։ Գերմանացին խաղադաշտից բացակայում էր 6 ամսից ավելի։


