Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, հաղորդում է Diario Sport-ը:
37-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Ակումբում կարծում են, որ Լևանդովսկին այլևս չի կարող մրցակիցների վրա կիրառել այն բարձր ճնշումը, որը պահանջում է «Բարսելոնայի» խաղաոճը։
Իսպանիայի չեմպիոնը կփորձի ձեռք բերել «Լևանտեի» 21-ամյա հարձակվող Էտ Էյոնգի տրանսֆերային իրավունքը: «Բարսելոնայում» ցանկանում են հիմնական կազմում տեղ գտնելու համար լուրջ մրցակցություն ստեղծել «9» համարի դիրքում Էյոնգի ու Ֆերան Տոռեսի միջև:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս կատալոնական գրանդում: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 9 խաղի, խփել 4 գոլ:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


