Logo

Diario Sport. «Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

16:24 / 18.08.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին, տեղեկացնում է Diario Sport-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։

Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։

«Բարսելոնան» այժմ նոր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունք գնելու դեպքում, ամենայն հավանականությամբ, չի կարողանա գրանցել նրան Լա լիգայի 1:1 ֆինանսական օրենքի սահմաններում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ