«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն ազդրի մկանային վնասվածքի պատճառով կբացակայի 3 շաբաթ, գրում է Diario Sport-ը։
21-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի և «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումները։
«Խետաֆեի» ու «Ռեալ Օվիեդոյի» դեմ Լա լիգայի 5-րդ ու 6-րդ տուրերի հանդիպումներին նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է։


