Logo

Diario Sport. 2020 թվականի «Ոսկե գնդակը» կարող են հանձնել Լևանդովսկիին

17:38 / 14.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է ստանալ 2020 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը: Diario Sport-ը գրում է, որ France Football-ը դիտարկում է նման տարբերակ, որը կօգնի ամրապնդել մրցանակաբաշխության հեղինակությունը:

2020 թվականին լեհ ֆուտբոլիստը խաղում էր Մյունխենի «Բավարիայում» և համարվում էր այդ տարվա «Ոսկե գնդակի» բացահայտ ֆավորիտը: Այդուհանդերձ, France Football-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկեց մրցանակաշախությունը: Այդ տարի Լևանդովսկին 47 խաղում 55 գոլ էր խփել և ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2021-ին «Ոսկե գնդակը» ստացավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ Լևանդովսկին գրավեց երկրորդ տեղը:

1956 թվականից գործող մրցանակը չի հանձնվել միայն 2020 թվականին:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ