Logo

Դի Մարիայի «Օլիմպիկոն» ու «Ռոսարիո Սենթրալի» ոչ-ոքին

10:52 / 15.09.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում։

Տանտերերից 24-րդ րոպեին «Օլիմպիկո» անվանումով հայտնի գոլով է աչքի ընկել արգենտինացի անվանի կիսապաշտպան Անխել Դի Մարիան` անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

«Ռոսարիո Սենթրալը» 11 միավոր ունի և B խմբում 6-րդն է, «Բոկա Խունիորսը» 13 միավորով A խմբում երրորդն է։

Արգենտինայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոսարիո Սենթրալ» - «Բոկա Խունիորս»` 1-1

Անխել Դի Մարիա, 24 - Ռոդրիգո Բատալյա, 20

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ