Logo

Դի Մարիայի գոլն ու ասիստը. «Ռոսարիոն» հաղթել է Բալեկյանի թիմին

11:54 / 29.09.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 10-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Խիմնասիա և Էսգրիմային»։

Հյուրերից մեկական գոլ ու ասիստ է գրանցել արգենտինացի անվանի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

37-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» վերադարձից հետո 9 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։

«Խիմնասիա և Էսգրիմայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

«Ռոսարիո Սենթրալը» 15 միավորով B խմբում 6-րդն է, «Խիմնասիան»` 10 միավորով 13-րդը։

Արգենտինայի առաջնություն, Կլաուսուրա, 10-րդ տուր

B խումբ

«Խիմնասիա և Էսգրիմա» - «Ռոսարիո Սենթրալ»` 0-3

Ալեխո Վելիս, 2, Էնցո Դանիել Խիմենես, 83, Անխել Դի Մարիա, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ