Logo

Դի Մարիայի ապաքինման ժամկետը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:34 / 13.10.2022ՍՊՈՐՏ
Անխել Դի Մարիա-վնասվածք

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ազդրի վնասվածքի պատճառով 20 օր կբացակայի խաղադաշտից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում (0-2):

Հիշեցնենք, որ Դի Մարիան հուլիսի 8-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել իտալական գրանդ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ