Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան ու իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան խուսափել են լուրջ վնասվածքներից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ անհարմարություն էին զգացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի՝ գերմանական «Ֆրայբուրգի» դեմ առաջին խաղում (1-0) և փոխարինվել էին երկրորդ կեսում:
Բուժզննումը ցույց է տվել, որ Կիեզան խուսափել է աջ ծնկի վնասվածքից, իսկ Դի Մարիան՝ ձախ ազդրի մկանային վնասվածքից:
35-ամյա Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, իսկ 25-ամյա Կիեզան անցկացրած 15 խաղում դարձել է 1 գոլի ու 4 ասիստի հեղինակ: