Logo

Դի Մարիան նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին

19:03 / 15.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Արգենտինայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության չեմպիոնության հավակնորդներին:

«Եթե խոսում ենք ֆավորիտների մասին, ապա անմիջապես մտքիդ է գալիս Ֆրանսիայի հավաքականը: Նրանք աշխարհի գործող չեմպիոններն են և շատ ուժեղ կազմ ունեն: Աշխարհի առաջնությունում ամեն ինչ կարող է պատահել։ Հնարավոր կլիներ նշել նաև Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներին, սակայն նրանք վերակառուցման փուլում են։ Նրանք շատ երիտասարդ խաղացողներ ունեն, և պարզ չէ, թե ինչպես կարող են իրենց դրսևորել նման մեծ մրցաշարում։

Արգենտինա՞: Մենք կպայքարենք ցանկացածի հետ: Մենք մրցունակ ենք։ Կարող ենք պայքարել աշխարհի առաջնությունում հաղթանակի համար»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է La Nazione-ն։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինան ընդգրկված է C խմբում, որտեղ մրցակիցներն են Մեքսիկայի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ