Logo

Դի Մարիան կողմնորոշվել է ապագայի հարցում

12:56 / 12.07.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Լիսաբոնի «Բենֆիկայում», հաղորդում է A Bola-ն։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվել է հուլիսի 1-ին։ Կողմերը նոր պայմանագիր կկնքեն ԱՄՆ-ում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։

Աշխարհի չեմպիոնը 2023 թվականին էր վերադարձել «Բենֆիկա», որի կազմում խաղացել է նաև 2007-2010 թթ․։ Ավարտված ակումբային մրցաշրջանում Դի Մարիան մասնակցել է 48 հանդիպման, դարձել 17 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոպա Ամերիկայից հետո կիսապատպանն ավարտելու է ելույթներն Արգենտինայի հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է 2008 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա