Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Բոլիվիայի դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման փուլի երկրորդ տուրի խաղում գրանցել է 2 ասիստ ու ազգային թիմի կազմում գոլային փոխանցումների թիվը հասցրել 26-ի։
Լիսաբոնի «Բենֆիկայի» 35-ամյա ֆուտբոլիստը կրկնել է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի ցուցանիշը, հաղորդում է TyC Sports-ը։
Այդ ցուցանիշով Դի Մարիային գերազանցում է միայն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 54 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Դի Մարիան 2008 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 132 հանդիպում ու խփել 29 գոլ։