Logo

Դի Մարիան կազմել է իր թիմակիցների խորհրդանշական հավաքականը

21:04 / 31.01.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի ու «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կազմել է իր թիմակիցներից բաղկացած խորհրդանշական հավաքական:

35-ամյա ֆուտբոլիստն այդ կազմից դուրս է թողել հարձակման գծում «Ռեալի» իր նախկին թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին ու Կարիմ Բենզեմային, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Ուեյն Ռունիին ու Վան Պերսիին, կիսապաշտպանության գծում էլ՝ Կակային:

Դի Մարիայի խորհրդանշական կազմը հետևյալն է՝

Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես

Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Նիկոլաս Օտամենդի, Մարսելո

Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ, Ռուի Կոշտա, Խավիեր Մասկերանո

Հարձակվողներ. Կիլիան Մբապե, Զլատան Իբրահիմովիչ, Լիոնել Մեսի, Նեյմար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ