«Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիան բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արգենտինացի ֆուտբոլիստը մկանային վնավսածք ունի և պատրաստ չի լինի հանդիպմանը։
Պորտուգալական ակումբին չի օգնի նաև կիսապաշտպան Ֆլորենտինու Լուիշը։
«Բենֆիկա» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին և կհեռարձակվի Fast Sports 1-ի ուղիղ եթերթվ։