Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի վինգեր Անխել Դի Մարիան սոցցանցերում կատարած գրառմամբ հերքել է իր` մեքսիկական «Ամերիկա» ակումբ հնարավոր տրանսֆերի մասին լուրերը:
«Մենք նորից սկսում ենք ստից: Ամոթ այն լրատվամիջոցներին, որոնք կրկին հորինում են»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:
Դի Մարիայի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին: Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 32 խաղի, խփել 14 գոլ և կատարել 8 ասիստ: