ՊՍՎ-ի վինգեր Նոա Լանգը կարիերան կշարունակի «Նապոլիում», հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Իտալիայի չեմպիոնը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում Էյնդհովենը ներկայացնող ակումբի հետ ամբողջական համաձայնություն ունի և տրանսֆերի համար կվճարի 25-28 միլիոն եվրո։
Մեծ հավանականությամբ` Լանգի տեղափոխության մասին ակումբները պաշտոնապես կհայտարարեն հունիսի 25-ին։
«Նապոլին» այդ դիրքում ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի։ «Աձուրին» դիտարկում է Ջեյդոն Սանչոյի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆեդերիկո Կիեզայի («Լիվերպուլ») և Դեն Նդոյեի («Բոլոնիա») տարբերակները։
Նոա Լանգը ՊՍՎ-ում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 63 խաղում խփել է 19 գոլ, կատարել 14 ասիստ։ Նա 2021 թվականից հրավիրվում է Նիդերլանդների ազգային հավաքական, մասնակցել է 14 հանդիպման, աչքի ընկել 3 գոլով և 2 արդյունավետ փոխանցումով։


