Logo

Դի Մարցիո. «Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

23:55 / 08.07.2025Ֆուտբոլ
null

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Աձուրին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար մերսիսայդյան գրանդին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։

Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի մոտ 81 միլիոն եվրո։

Նունյեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022թ. ամռանը, 143 խաղում խփել է 40 գոլ, կատարել 26 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ