«Ինտերը» ակումբի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիից կբաժանվի, եթե վճարվի 40 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Իտալացի ֆուտբոլիստին տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ ցանկացել է վարձակալել «Նյուքասլը», բայց «Ներաձուրիին» չի գոհացրել այդ առաջարկը։
25-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 89 խաղում խփել է 15 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում։


