Logo

Կասիլյաս. «Դժգոհ եմ, որ Կուրտուան չկա լավագույն եռյակում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:19 / 18.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին դուր չի եկել, որ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով «Արքայական ակումբի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան զբաղեցրել է 7-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մրցանակն առաջին անգամ ստացել էր «Ռեալի» ֆրանցիացի հարձակվող Կարիմ Բենզեման, երկրորդը Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեն էր, իսկ երրորդը՝ Անգլիայի չեմպիոն «Մանեչթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:

«Ուրախ եմ Տիբոյի համար, որ նա մեծ տարբերությամբ դարձավ աշխարհի լավագույն դարպասապահը, սակայն մինչև հիմա չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քվեարկում են. դժգոհ եմ, որ Կուրտուան չկա լավագույն եռյակում: France Football-ի հետ համամիտ եմ, որ Բենզեման լավագույնն է: Շնորհավորում եմ»,- գրել է իսպանացին Թվիթերում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը հանձնելու կանոնները փոխվել են. «Ոսկե գնդակը» տրվում է մրցաշրջանի ավարտի, ոչ թե օրացուցային տարվա ամփոփումով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ