Logo

Դեժավյու. Իտալիան կրկին չհաղթեց Հյուսիսային Մակեդոնիային

01:29 / 10.09.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի ընտրական փուլի C խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային և բաց թողեց հաղթանակը: Գրանցվեց 1:1 հաշիվը։

Երկրորդ խաղակեսի սկզբում Նիկոլո Բարելայի հարվածից հետո դարպասաձողը փրկեց տանտերերին, բայց վրա հասած Չիրո Իմոբիլեն բացեց հաշիվը:

81-րդ րոպեին Էնես Բարդին տուգանային հարվածով կարիերայի 15-րդ գոլը խփեց՝ խոցելով Ջանլուիջի Դոնարումայի դարպասը:

Սա Իտալիայի հավաքականի առաջին հանդիպումն էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հետ։

«Սկուադրա աձուրան» 4 միավորով շարունակում է խմբում զբաղեցնել երրորդ տեղը և միայն լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցում Հյուսիային Մակեդոնիային, որը չորրորդն է: Առաջատարն Անգլիան է 13 միավորով, իսկ Ուկրաինան ունի 7 միավոր:

Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր

Հյուսիային Մակեդոնիա – Իտալիա՝ 1:1 (տեսանյութ)

Էնես Բարդհի, 81 – Չիրո Իմոբիլե, 47

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա