Logo

Դեյան Ստանկովիչը պաշտոնանկ կարվի. ակումբը նոր մարզիչ է փնտրում

13:04 / 21.10.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Սպարտակը» որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչին, հաղորդում է Спорт-Экспресс-ը:

Ակումբի մարզական տնօրեն Ֆրենսիս Կախիագոն արդեն բանակցում է հնարավոր փոխարինողների հետ:

Ռուսական գրանդը մոտ է Լուիս Գարսիայի հետ համաձայնության հասնելուն: Իսպանացին նախկինում գլխավորել է «Ալավեսը», «Վիլյառեալը», «Մալյորկան», «Խետաֆեն» ու «Լևանտեն»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Սպարտակը» 12 տուրից հետո 19 միավորով 6-րդ տեղում է: Ստանկովիչը մոսկովյան թիմը գլխավորում է 2024 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ