Ալֆոնսո Դևիսը նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Կանադացին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2025 թվականի հուլիսի 1-ին, նոր համաձայնագրով մյունխենյան ակումբում կմնա ևս 4.5 տարի՝ 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
«Շատ ուրախ եմ, որ երկարաձգեցի պայմանագրիս ժամկետն այս մեծ ակումբի հետ: Ես «Բավարիա» եկա, երբ 18 տարեկան էի և պարզապես ուզում էի ամեն օր հնարավորինս շատ սովորել, որպեսզի դառնամ իմ դիրքում լավագույններից: Շատ նվաճումների եմ հասել այստեղ, բայց դեռ շատ բան է սպասում»,- ասել է Դևիսը:
Դևիսի ծառայություններով հետաքրքրված էր «Ռեալը», որը ցանկանում էր ամռանը ֆուտբոլիստին թիմ հրավիրել անվճար:
2️⃣0️⃣3️⃣0️⃣ @AlphonsoDavies 🔴🇨🇦
— FC Bayern (@FCBayernEN) February 4, 2025
Music to our ears! 🎶#Phonzy2030 #FCBayern #MiaSanMia pic.twitter.com/mMdz5vAlR9
🚨 OUT NOW! "𝙈𝙪̈𝙣𝙘𝙝𝙚𝙣 𝙢𝙮 𝙏𝙝𝙧𝙤𝙣𝙚" by Alphonso Davies#Phonzy2030 #MiaSanMia #FCBayern pic.twitter.com/vjioiEBDL5
— FC Bayern (@FCBayernEN) February 4, 2025