«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը շուտով նոր պայմանագիր կկնքի մյունխենյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Որոշիչ գործոն է նոր պայմանագրի ժամկետը: Քննարկվում էր երկարաձգումը մինչև 2029 թվականը, իսկ նոր բանակցությունների արդյունքում որոշվել է համագործակցությունը շարունակել մինչև 2030 թվականը:
Դևիսը տարեկան կստանա 15 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև ստորագրման համար հավելավճար ու այլ հատուկ բոնուսներ:
Ալֆոնսո Դևիսի նոր պայմանագիրը նշանակում է, որ նա ամռանն անվճար չի տեղափոխվի «Ռեալ»: