Logo

Դևիսի գավաթի եզրափակիչի վայրը փոխվելու է

16:59 / 03.12.2024Թենիս
null

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի վայրը փոխվելու է: Առաջիկա 3 տարիներին մրցաշարը կանցկացվի Իտալիայում: 2025-ի եզրափակիչ փուլի քաղաք է ընտրված Բոլոնյան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

2019 թվականից Դևիսի գավաթի եզրափակիչ փուլն անցկացվում էր Իսպանիայում: 2019-2022-ին վճռորոշ խաղերը կայացել են Մադրիդում, իսկ 2022-2024 թվականներին թենիսի լավագույն հավաքականները մրցում էին Մալագայում:

Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը 2025-2030 թվականներին կանցկացվի Իտալիայում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա