Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը դարձել է Նիդերլանդների թիմը, որը 2-0 հաշվով պարտության է մատնել Գերմանիային։
Դիմակայության առաջին մրցավեճում Բոտիկ վան դե Զանդսխյուլպը (80-րդ ռակետ) համառ պայքարում 6-4, 6-7 (12-14), 6-3 հաշվով ուժեղ է գտնվել Դանիել Ալթմայերից (88-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 44 րոպե։
Այնուհետև աշխարհի 40-րդ ռակետ Տալոն Գրիկսպուրը 6-7 (4-7), 7-5, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել Յան-Լենարդ Շթրուֆի (44-րդ ռակետ) նկատմամբ։
Նիդերլանդցիները մրցաշարի տիտղոսը վիճարկելու են Իտալիա - Ավստրալիա դիկակայության հաղթողի հետ։