Հրապարակվել է թենիսի Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի համար:
Հայտացուցակում են Ռաֆայել Նադալը, Կառլոս Ալկարասը, Ռոբերտո Բաուտիստա Ագուտը, Պաբլո Կարենո Բուստան և Մարսել Գրանոլերսը։
Իսպանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների թիմի դեմ: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 19-24-ը Իսպանիայի Մալագա քաղաքում: