Logo

Դևիսի գավաթ. Նադալի պարտությունը

23:26 / 19.11.2024Թենիս
null

Իսպանիայի Մալագա քաղաքում մեկնարկել է Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ հատվածը։

Մրցաշարի քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը մրցում է Նիդերլանդների դեմ։ Դիմակայության առաջին մրցավեճում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը 4-6, 4-6 հաշվով պարտվել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին։ Աշխարհի 80-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 54 րոպեում և առաջին միավորը վաստակել Նիդերլանդների համար։

Հիշեցնենք` 38-ամյա Նադալը հայտարարել է, որ Դևիսի գավաթի խաղարկությունը լինելու է իր կարիերայի վերջին մրցաշարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա