«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը մասնակցելու է Դևիսի գավաթի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականի դեմ խաղին: Իսպանիայի հավաքականը որոշել 38-ամյա թենիսիստին մենախաղում դուրս բերել Բոտիկ վան Զասխլուպի դեմ մրցավեճի:
Նադալն ավելի վաղ հայտարարել էր, որ Դևիսի գավաթի խաղարկությունից հետո ավարտելու է կարիերան: Պարտության դեպքում այդ խաղը կարող է վերջինը լինել Ռաֆայելի կարիերայում:
Իսպանիայի ու Նիդերլանդների միջև դիմակայության մյուս խաղում կմրցեն Կառլոս Ալկարասը և Տալոն Գրիկսպուրը:
Դևիսի գավաթի վճռորոշ փուլն անցկացվում է Մալագայում: