Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։
Վահե Ավետիսյանի գլխավորած թիմը երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով պարտվել է համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները մեկնարկային երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։
Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։
Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։


