Logo

Դևիդ Մոյեսը մեկնաբանել է «Արսենալի» նկատմամբ հաղթանակը

18:22 / 29.12.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է «Արսենալի» նկատմամբ հաղթանակը:

«Ֆուտբոլ տարբեր կերպ են խաղում: Մենք այս երեկո ցուցադրեցինք փայլուն պաշտպանություն, որի մասին քիչ է խոսվում: Մենք «Արսենալի» դեմ խաղում լավ աշխատանք կատարեցինք։ Նրանք շատ էին տիրում գնդակին, բայց մենք հիանալի գործեցինք: Մենք անհավանական տարի ենք անցկացրել: Աշխարհի առաջնությունից հետո կատարելագործվեցինք, մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկին վաճառեցինք «Արսենալին», բայց մեր առաջընթացը չդադարեց: Ֆուտբոլիստների համար մեծ պատիվ է, որ մենք այսքան լավ տարի ենք անցկացնում»,- Մոյեսի խոսքը մեջբերում է Amazon Prime-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արսենալը» երկու անպատասխան գնդակ բաց թողեց «Վեսթ Հեմից»: Ընթացիկ մրցաշրջանում «Զինագործները» տնային խաղերում անպարտելի էին և տարել էին հինգ անընդմեջ հաղթանակ: Մրցավարի ավելացրած ժամանակի հինգերորդ րոպեին «Վեսթ Հեմի» կազմում 11-մետրանոցից վրիպեց Սաիդ Բենրահման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա