Logo

Դևիդ Մոյեսը 12 տարի անց վերադարձավ «Էվերթոն»

13:23 / 11.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դևիդ Մոյեսը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մերսիսայդյան ակումբը շոտլանդացի մասնագետի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2027թ. հուլիսի 1-ին։

61-ամյա Մոյեսն «Էվերթոն» վերադարձավ 12 տարի անց։ Նա ակումբը մարզել է նաև 2002-2013թթ., 518 խաղում տարել է 221 հաղթանակ, գրանցել 134 ոչ-ոքի, կրել 163 պարտություն։

Լիվերպուլը ներկայացնող ակումբը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19 խաղում 17 միավոր է վաստակել և 16-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա