Logo

Դևիդ Բեքհեմի որդին տեղափոխվեց «Բրենթֆորդ» (ֆոտո)

00:01 / 07.01.2023• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Ռոմեո Բեքհեմը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի անգլիական «Բրենթֆորդի» երկրորդ թիմի կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա անգլիացին կարիերան սկսել է Լոնդոնի Արսենալի ակադեմիայում 2014 թվականին: 2015-2021 թվականներին Ռոմեոն կարիերայում դադար է վերցրել։

2021 թվականի փետրվարին նա սկսել է ելույթ ունենալ «Ինտեր Մայամիի» երկրորդ թիմի կազմում։ Ամերիկյան ակումբի սեփականատերը նրա հայրն է՝ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը:

MLS Next Pro-ի 20 խաղերում Ռոմեոն խփել է 2 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ