Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերժինո Դեստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա իտալական «Միլանում», հայտնում է «Կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
«Ռոսոներիները» հայտնել են, որ 21-ամյա ամերիկացու պայմանագրում ներառված է նաև տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու հնարավորություն։
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ այդ կետն ակտիվացնելու դեպքում Իտալիայի չեմպիոնը կվճարկի 20 միլիոն եվրո։
Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում Դեստը մասնակցել է 21 խաղի, կատարել 3 գոլային փոխանցում։


