Logo

Դեշամը` Մբապեին պահեստայինների նստարանին թողնելու որոշման մասին

12:57 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու է որոշել Կիլիան Մբապեին թողնել պահեստայինների նստարանին Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (0-0)։

«Եթե սա վճռորոշ խաղ լիներ, հավանաբար, երկու անգամ ավելի շատ կմտածեի Մբապեին դաշտ դուրս բերելու մասին։ Բայց ինձ համար ավելի կարևոր է, թե ինչպես է ֆուտբոլիստն իրեն զգում։ Նա կապտուկներ ունի և ստիպված է խաղերին մասնակցել պաշտպանիչ հատուկ դիմակով, ինչը կարող է խանգարել ավելի լավ տեսնել դաշտը։

Նրան դաշտ դուրս բերելը շատ ռիսկային կլիներ։ Այժմ Մբապեն օր-օրի ավելի լավ է զգում։ Կարծում եմ` նրան պահեստայինների նստարանին թողնելը խելացի որոշում էր»,- BBC Sport-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» նորեկն Ավստրիայի հավաքականի դեմ խաղում (1-0) մրցակցի հետ բախման հետևանքով քթի կոտրվածք է ստացել։ Ֆրանսիայի հավաքականի բուժանձնակազմը ազգային թիմի ավագին թույլ է տվել հանդիպումներին մասնակցել պաշտպանիչ հատուկ դիմակով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա