Logo

Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասին

20:27 / 13.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։

«Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը ֆրանսիացիների հայտացուցակը հրապարակելուց հետո Մբապեի բացակայությունը մեկնաբանել էր հետևյալ կերպ.

«Այդ հարցը քննարկել եմ նրա հետ և նման որոշում կայացրել։ Այդպես ավելի լավ կլինի։ Մբապեն ցանկանում էր միանալ հավաքականին և որևէ լուրջ պատճառ չկա»,- նշել էր Դեշամը։

Ֆրանսիայի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին սեփական դաշտում կմրցի Իսրայելի դեմ, իսկ նոյեմբերի 17-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կհյուրընկալվի Իտալիային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա