Logo

Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական չհրավիրելու մասին

23:49 / 07.10.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, թե ինչու է առաջիկա հանդիպումների հայտացուցակից դուրս մնացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։

«Վստահեցնում եմ, որ ֆուտբոլիստների հետ հաճախ եմ զրուցում։ Իհարկե, ինձ համար ամենակարևորը նրանց շահն է։ Շատ լավ գիտեմ, որ Մբապեն դեմ չէր գնա իր ակումբին։ Նա մտադիր էլ չէր դեմ գնալ ազգային հավաքականին։ Բայց ինչ-որ պահ` քննարկումներից հետո, պետք է առաջնահերթություն տրվի ֆուտբոլիստի շահին և չբարդացնել նրա կյանքը։ Ես նույնպես չեմ ցանկանում վտանգել ֆուտբոլիստի առողջությունը»,- 55-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայթունը։

Հիշեցնենք, որ 25-ամյա Մբապեն վերջերս է ապաքինվել մկանային վնասվածքից և Մադրիդի «Ռեալի» ցանկությամբ` այս անգամ չի միանալու ազգային թիմին։

Ֆրանսիայի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ տուրում հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Իսրայելին, իսկ չորս օր անց արտագնա հանդիպում կանցկացնի Բելգիայի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ