Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ազգային թիմի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին, հաղորդում է RFI-ը` հղում անելով RMC Sport-ին:
«Ես խոսեցի նրա հետ։ Նա այստեղ է, ունի աննշան խնդիր։ Մենք ժամանակ կհատկացնենք` բժշկական անձնակազմի հետ իրավիճակը գնահատելու համար, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մբապեն կոճի վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրի խաղում (3-1):
Հիշեցնենք, որ աշխարհի փոխչեմպիոնները պատրաստվում են ԱԱ-2026-ի ընտրական փուլի հերթական խաղերին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


