Logo

Դեշամը մարտին հավաքական կհրավիրի Մբապեին

11:11 / 14.02.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ մարտի միջազգային դադարի ժամանակ ազգային թիմ է հրավիրելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է L’Equipe-ը:

«Ակնհայտ է, որ նա լինելու է հայտացուցակում»,- ասել է 56-ամյա մասնագետը:

Կիլիան Մբապեն 2 անգամ անընդմեջ չէր հրավիրվել հավաքական:

Մարտին Դիդյե Դեշամի գլխավորած թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում մրցելու է Խորվաթիայի թիմի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ