Logo

Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականն ԱԱ-2022-ից հետո

15:10 / 11.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Դիդյե Դեշամը ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի առնվազն մինչև 2024 թվականը, հայտնում է Le Parisien-ը:

54-ամյա մասնագետը կերկարաձգի գործող պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նա ցանկանում է հաղթել Եվրո-2024-ում նախորդ Եվրոպայի առաջնության անհաջողությունից հետո:

Կողմերը վերջնական համաձայնության են հասել: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թեկնածությունից:

Ավելի վաղ L'Équipe-ը հայտնել էր, որ ԱԱ-2022-ի ավարտից հետո Դիդյե Դեշամը կհեռանա զբաղեցրած պաշտոնից, ու նրան կփոխարինի Զինեդին Զիդանը:

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 14-ին կմրցի Մարոկկոյի թիմի հետ:

Ֆրանսիացի մասնագետը «Եռագույնների» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: Եվրո-2016-ի եզրափակիչում Ֆրանսիան նվազագույն հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, ԱԱ-2018-ում նվաճել էր չեմպիոնի տիտղոսն, իսկ 2021-ին կայացած Եվրո-2020-ում դուրս էր մնացել 1/8 եզրափակիչից՝ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով Շվեյցարիային:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ