Logo

Դեշամը «խայթել» է Կոմանին. «Ինչպե՞ս են արձակուրդները»

18:31 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դիմավորել է թիմի ֆուտբոլիստներին մարզաբազայում՝ Կլարեֆոնտենում: 

Կինգսլի Կոմանին ողջունելիս Դեշամը կատակել է՝ հարցնելով՝ «ինչպե՞ս են արձակուրդները»: Նա նկատի է ունեցել 29-ամյա վինգերի տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»:

Չնայած «խայթելուն»՝ Դեշամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վստահում է Կոմանին: «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը սեպտեմբերին էլ հրավիրվել էր հավաքական՝ փոխարինելու Ուսման Դեմբելեին ու Դեզիրե Դուեին: Դեշամի համար Սաուդյան Արաբիայում խաղալը խոչընդոտ չէ. ԵՎՐՈ-2024-ի հայտացուցակում էլ ընդգրկվել էր «Ալ Իթիհադում» հանդես եկող Նգոլո Կանտեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ