Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումների համար: Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպան Վարեն Զաիր-Էմերին: Որակավորման փուլում թիմի վերջին խաղերում մրցակիցներն են Ջիբրալթարի ու Հունաստանի հավաքականները:
Դարպասապահներ. Ալֆոնս Արեոլա, Բրիս Սամբա, Մայք Մենյան
Պաշտպաններ. Լուկա Էրնանդես, Տեո Էրնանդես, Ժյուլ Կունդե, Դայո Ուպամեկանո, Վիլյամ Սալիբա, Ժան-Կլեր Տոդիբո, Իբրահիմա Կոնատե, Ջոնաթան Կլոս
Կիսապաշտպաններ. Վարեն Զաիր-Էմերի, Յուսուֆ Ֆոֆանա, Ադրիեն Ռաբիո, Բուբակար Կամարա, Էդուարդո Կամավինգա
Հարձակվողներ. Անտուան Գրիզման, Կիլիան Մբապե, Ուսման Դեմբելե, Օլիվյե Ժիրու, Կինգսլի Կոման, Ռանդալ Կոլո-Մուանի, Մարկուս Թյուրամ
Ֆրանսիայի հավաքականն արդեն ապահովել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիրը: