Logo

Դեշամը չի վստահում Ժիրուին

11:25 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դժգոհ է ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուից, հայտնում է L’Équipe-ը:

55-ամյա մասնագետն իր շրջապատին հայտնել է, որ չի վստահում 37-ամյա հարձակվողին և գտնում է, որ նա չի կարող ուժեղացնել թիմի խաղը:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի բոլոր 3 խաղերում Ժիրուն դուրս է եկել փոխարինման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ավարտից հետո հեռանալու է Ֆրանսիայի հավաքականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա