Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իրեն փոխարինելու լավ թեկնածու է համարում Զինեդին Զիդանին, հաղորդում է RMC Sport-ը:
«Մենք շատ ենք հարգում միմյանց: Վերջին անգամ հանդիպել ենք 2023-ի ամռանը, էլի կհանդիպենք արդեն հաջորդ ամառ:
Զիզուն հրաշալի թեկնածու է, նրան սպասում են հավաքականում, սակայն ես չգիտեմ, թե արդյոք Զիդանը կցանկանա գլխավորել ազգային թիմը»,- ասել է 56-ամյա մարզիչը:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ից հետո Դիդյե Դեշամը հեռանալու է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: