Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դժգոհել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության ընթացակարգից, հայտնում է RMC Sport-ը։
«Այս միջոցառումն ամերիկյան ոճով էր, ու ամեն ինչ շոուի էր վերածած։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր իր մշակույթն ունի։
Մենք ամեն ինչին էլ հարմարվում ենք, բայց երկար ժամանակ չգիտեինք` ո՛ր հավաքականներին ենք մրցակից ստանալու։ Վիճակահանությունը շատ երկար տևեց»,- ասել է 57-ամյա մասնագետը։
«Եռագույնները» վիճակահանության արդյունքում ընգրկվեցին I խմբում և կհանդիպեն Սենեգալին, Նորվեգիային ու Իրաքի, Բոլիվիայի, Սուրինամի հավաքականներից մեկին։


