Logo

Դեշամ․ «Մբապեն դեռ պատրաստ չէ 100 տոկոսով»

15:41 / 10.09.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ տուրում Բելգիայի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո գնահատել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի մարզավիճակը։ Այդ խաղում 25-ամյա հարձակվողը փոխարինման էր մտել 67-րդ րոպեին։

«Արդյոք անհանգստացնո՞ւմ է Մբապեի խաղը։ Կիլիանը լավ է զգում իրեն։ Ակնհայտ է, որ նա մյուս խաղացողների պես դեռ պատրաստ չէ 100 տոկոսով։ Ինչ վերաբերում է առանց գոլի շարքին, նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ և դարձյալ գոլեր կխփի։

Հնարավոր է, որ Մբապեին չափից շատ ուշադրություն են դարձնում։ Սակայն պետք է կրկնեմ, որ Ֆրանսիայի հավաքականն ավելի ուժեղ է դառնում նրա հետ։ Կիլիանն ավելի լավ վիճակում կլինի մեկ ամսից։ Ոչ մի մտավախություն չունեմ այդ հարցով»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը գոլ չի խփել ազգային թիմի նախորդ 5 խաղում։ «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 5 խաղում Մբապեն դարձել է 3 գոլի հեղինակ: Նա ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Ռեալ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ