Logo

Դեշամը հայտարարել է, որ կհեռանա Ֆրանսիայի հավաքականից

12:55 / 08.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է աշխարհի 2026 թվականից առաջնությունից հետո թիմից հեռանալու մասին:

«Հավաքականում եմ աշխատում 2012 թվականից, պայմանագրիս ժամկետը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ավարտը: Դրանից հետո կավարտեմ աշխատանքս հավաքականում: Այս որոշումը վաղուց էր հասունացել իմ գլխում:

14 տարին շատ երկար ժամկետ է, իսկ ես այստեղ ռեկորդների համար չեմ: Կշարունակեմ աշխատանքս կատարել կրքով ու ցանկությամբ, բայց 2026-ը լավ պահ է ավարտելու համար: Ինչ-որ պահ պետք է կարողանաս ասել վերջ»,- RMC-ի հետ զրույցում ասել է 56-ամյա մասնագետը:

Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիայի ազգային հավաքականը 2018 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա