Logo

«Դերբիի բոլոր գոլերը հայկական գնացքի` Մխիթարյանի կողմից». «Ինտերի» հայերեն հրապարակումը

13:26 / 17.11.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» սոցցանցերում հրապարակում է արել` վերհիշելով ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` միլանյան դերբիներում խփած բոլոր գոլերը.

«Դերբիի բոլոր գոլերը հայկական գնացքի` Մխիթարյանի կողմից։ Հետևե՛ք մեզ` ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար»,- հայերեն գրել է «Ներաձուրիի» մամուլի ծառայությունը` հրապարակելով տեսանյութ։

Մխիթարյանն «Ինտերի» կազմում «Միլանի» դեմ մրցել է 8 անգամ` խփելով 3 գոլ, կատարելով 1 ասիստ։

«Ինտերը» «Միլանի» հետ միլանյան հերթական դերբին կանցկացնի Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին, մեկնարկը` ժամը 23:45-ին։

Տեսանյութը դիտելու համար անցե՛ք հղումով

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ