Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայ մասնագետի հետ միասին թիմից հեռացվել են նաև նրա օգնականներ Ֆրանկ Ռիզետոն, Դավիդ Բեչկուրան և Ալեքսանդր Գարսիան:
𝗖𝗼𝗺𝗺𝘂𝗻𝗶𝗾𝘂𝗲́ 𝗼𝗳𝗳𝗶𝗰𝗶𝗲𝗹 🔴⚪
— Stade Brestois 29 (@SB29) October 11, 2022
🔗 https://t.co/vR0fSVUAsY pic.twitter.com/o8ufzD7Ftg
Միշել Տեր-Զաքարյանի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 59-ամյա մասնագետը 2021 թվականի հունիսի 22-ից էր գլխավորում «Բրեստը»:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Բրեստն» անցկացրած 10 խաղերից հետո 6 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղացել է 1996-1997-ին: Նա 1998-ին է սկսել մարզչական կարիերան, որի ընթացքում գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը», «Ռեյմսը» և «Մոնպելյեն»։